Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Կո­րո­նա­վի­րու­սա­յին աշ­խար­հա­փո­փո­խու­թ­յուն

Կո­րո­նա­վի­րու­սա­յին աշ­խար­հա­փո­փո­խու­թ­յուն
10.04.2020 | 13:15
Բնա­կան է, որ ռու­սաս­տա­նյան լրատ­վա­մի­ջոց­նե­րի քն­նար­կում­նե­րի գե­րա­դաս թե­ման ևս կո­րո­նա­վի­րուսն է ու նրա ա­ռա­ջաց­րած բա­զում հրա­տապ խն­դիր­նե­րը: Ան­շուշտ ան­չափ դժ­վար է հա­մա­ճա­րա­կը վե­րահս­կել Ռու­սաս­տա­նի նման հի­րա­վի ան­ծայ­րա­ծիր երկ­րում: Տա­րաբ­նույթ բազ­մա­ծա­վալ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի մեջ թերևս միան­շա­նակ է դառ­նում այն մտայ­նու­թյու­նը, որ կո­րո­նա­վի­րու­սը, ան­կախ այն բա­նից` բնա­ծին է, թե ար­հես­տա­ծին, որ երկ­րի կող­մից է ստեղծ­վել և այլն, հիմ­նա­վո­րա­պես վե­րա­փո­խե­լու է բուն աշ­խար­հը, պե­տու­թյուն­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյու­նե­րը, քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, բա­րո­յա­կան մթ­նո­լոր­տը և այլն:
Այս ի­մաս­տով հատ­կա­պես ռուս նա­ցիո­նա­լիստ քա­ղա­քա­գետ­նե­րի կող­մից ա­ռաջ­նա­յին է դառ­նում կոնս­պի­րո­լո­գիա­կան թե ի­րա­տե­սա­կան այն վար­կա­ծը, որ այս վի­րու­սի տա­րա­ծու­մը հզոր քայլ է այս­պես կոչ­ված Հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րու­թյան լե­գի­տի­մաց­ման ուղ­ղու­թյամբ: Գաղտ­նիք չէ, որ աշ­խար­հում գոր­ծում են քա­ղա­քա­կան-տն­տե­սա­կան-գա­ղա­փա­րա­խո­սա­կան մի ամ­բողջ շարք ազ­դե­ցիկ գաղտ­նի թե մա­սո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնց գոր­ծու­նեու­թյան գլ­խա­վոր նպա­տա­կը հենց հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րող մարմ­նի ստեղ­ծումն է, ինչ­պես էլ որ այն ան­վան­վի:
Այս ան­գամ Հռո­մի ա­կում­բի, Ե­ռա­կողմ հանձ­նա­ժո­ղո­վի, Բիլ­դեր­բեր­գյան ա­կում­բի և նմա­նա­տիպ այլ հա­մաշ­խար­հա­յին հան­րակ­ցու­թյուն­նե­րի մեջ ա­ռանձ­նաց­վեց 300-ի կո­մի­տեն: Վեր­հիշ­վեց ա­մե­րի­կա­ցի հրա­պա­րա­կա­խոս, բրի­տա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյան նախ­կին գոր­ծա­կալ Ջոն Քո­լե­մա­նի նշա­նա­վոր «300-ի կո­մի­տե. Հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րու­թյան գաղտ­նիք­նե­րը» աշ­խա­տու­թյու­նը, որ­տեղ բազ­մա­թիվ փաս­տե­րի, ի­րո­ղու­թյուն­նե­րի, վկա­յու­թյուն­նե­րի, թվե­րի հի­ման վրա հա­վաստ­վում է, որ աշ­խար­հում ի­րոք գո­յու­թյուն ու­նեն հզո­րա­գույն գաղտ­նի կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնց մեջ մտ­նում են Մեծ Բրի­տա­նիա­յի, ԱՄՆ-ի և ո­րոշ այլ պե­տու­թյուն­նե­րի վեր­նա­խա­վե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Եվ այդ «ան­տե­սա­նե­լի» միա­վո­րում­նե­րի մեջ Քո­լե­մա­նը հա­տուկ ա­ռանձ­նաց­նում է հենց 300-ի կո­մի­տեն, որն ա­մե­նայնս հա­վակ­նում է Հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րու­թյան կար­գա­վի­ճա­կին, ե­թե ի­հար­կե ար­դեն չի դար­ձել այդ­պի­սին: Նաև հա­տուկ նշ­վում է, որ այդ մո­լո­րա­կա­յին կա­ռա­վար­չի գոր­ծու­նեու­թյան գլ­խա­վոր նպա­տակ­նե­րից մե­կը հո­ղագն­դի բնակ­չու­թյան քա­նա­կի կր­ճա­տումն է՝ այն հասց­նե­լով սոսկ մեկ մի­լիար­դի: Ընդ ո­րում, այդ զանգ­վա­ծը ոչ թե մար­դա­մետ, այլ կեն­դա­նա­մետ կլի­նի: Կո­րո­նա­վի­րուս­նե­րը և առ­հա­սա­րակ բակ­տե­րիո­լո­գիա­կան զեն­քը ըն­դու­նակ են հա­կա­մարդ­կա­յին հաղ­թա­քարտ դառ­նա­լու Հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րու­թյան ձեռ­քին:
Իսկ ինչ­պի­սին է ռու­սաց հա­սա­րա­կու­թյան վե­րա­բեր­մուն­քը նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի նկատ­մամբ հա­վա­նա­կան աշ­խար­հա­փո­փո­խա­կան (կո­րո­նա­վի­րու­սա­կան) ներ­կա երևույ­թի ֆո­նի վրա: Մի կողմ դնենք պաշ­տո­նա­կան մո­տե­ցում­նե­րը: Նույն ռուս նա­ցիո­նա­լիստ­նե­րի կար­ծի­քով, Պու­տի­նը ան­շուշտ թու­լա­մորթ Գոր­բա­չո­վի և Աստ­ծո ա­նու­նից Կոնգ­րե­սում Ա­մե­րի­կա­յին օրհ­նող ալ­կո­հո­լիկ Ել­ցի­նի հա­մե­մատ զգա­լի չա­փով վե­րա­կանգ­նե­լով Ռու­սաս­տա­նի ան­կա­խու­թյու­նը, այ­դու­հան­դերձ շա­րու­նա­կում է մնալ հա­մաշ­խար­հա­յին կա­ռույց­նե­րի, Արևմուտ­քի կա­մա­կա­տա­րը: Այլ կերպ չի էլ կա­րող լի­նել, երբ արև­մտյան եր­կր­նե­րում է հան­գր­վա­նել ռու­սա­կան ծա­գու­մով մոտ 200 մի­լիարդ դո­լար: Եվ սա ըն­դա­մե­նը մեկ կռ­վան է:
Ռուս մեկ­նա­բան­նե­րի ևս մի դի­տար­կում: Ե­թե կո­րո­նա­վի­րու­սը իս­կա­պես վե­րաշր­ջի աշ­խար­հը, ա­պա դրա­նից ա­վե­լի շատ կտու­ժեն փոքր պե­տու­թյուն­նե­րը: Մաս­նա­վո­րա­պես ինչ կա­րող է տե­ղի ու­նե­նալ մեր տա­րա­ծաշր­ջա­նում, Հա­յաս­տա­նի հետ, ե­թե Ա­մե­րի­կան թե Իս­րա­յե­լը ան­մի­ջա­կան հար­ված հասց­նե­լով կամ ներ­քին խռո­վու­թյուն­ներ հրահ­րե­լով փոր­ձեն ոչն­չաց­նել «պարս­կա­կան հնա­մյա ու ի­մաս­տուն քա­ղա­քակր­թու­թյու­նը»: Կամ, ի­րա­վի­ճա­կից չե՞ն օգտ­վի Վրաս­տա­նի «մեր­ձա­վոր» եր­կու հարևան­նե­րը, կազ­մա­լու­ծե­լով վրաց աշ­խար­հը:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 66144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ